Նոր սկանդալ՝ ՀԷՑ-ում. ՀԺ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ ներկայումս ուսումնասիրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բարձրաստիճան պաշտոնյաների իրականացրած կոպիտ չարաշահումների վերաբերյալ մի դեպք։
«Խոսքը ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանի չարաշահումների և խախտումների մասին է։ Ստուգող մարմինները պարզել են, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում, Հախում գետի վրա գործող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել է ավելի շատ գումար։
ՀԷԿ-ի արտադրած իքս ծավալի էլեկտրաէներգիան ՀԷՑ-ի վրա վաճառվել է դրա մոտ 1,5 անգամ շատ ծավալի տեղ արդյունքում մոտ 95 միլիոն դրամ գումար ստացել չարտադրված էլեկտրաէներգիայի համար։ Տեղեկություններ կան, որ դա արվել է ՓՀԷԿ-ի արտադրությունը չափող հաշվիչներում ծրագրային կեղծումներ կատարելով։ «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է ՀԷՑ էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանին»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան