Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հաշտության պայմանագիր է առաջարկել
Հյուսիսային Կորեան Կորաեական թերակղզում լարվածությանը վերջ դնելու համար որպես նախապայման ԱՄՆ-ին առաջարկել է հաշտության ամբողջական պայմանագիր կնքել: Փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է, նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը` ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 70-րդ նստաշրջանին:
«Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը պատրաստ է Կորեական թերակղզում պատերազմներին ու հակամարտություններին վերջ դնելու նպատակով կառուցողական երկխոսության, եթե Միացյալ Նահանգների ղեկավարությունը համաձայնի հրադադարի պայմանագիրը փոխարինել հաշտության ամբողջական համաձայնագրով` միաժամանակ լրատվամիջոցների միջոցով չպնդելով ինչ-որ «սադրանքների» մասին»,- հայտարարել է Լի Սու Յոնը:
Հաղորդվում է, որ իր ելույթում Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը ձեռնպահ է մնացել Հարավային Կորեայի հասցեին քննադատություններ հնչեցնելուց և սահմանափակվել է միայն հիշեցնելով, որ ԱՄՆ-ի և այդ երկրի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին «պատերազմի վտանգի» առաջ են կանգնեցնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան