Թուրքագետ. Ռուս-թուրքական դիմակայությունը խորանում է
Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով, ռուս-թուրքական դիմակայությունը խորանում է:
«Թուրքիայում լրջորեն անհանգստացած են Լավրովի հայտարարություններից: Ռուսաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրաքի կառավարության միջոցով ռուսական զենք է հասցվում քրդերին և քրդերն էլ մասնակցում են Ռուսաստանի, Իրաքի, Իրանի ու Սիրիայի կողմից հիմնված հետախուզական մեխանիզմին: Լավրովը հույս է հայտնել, որ թուրքական կողմը զերծ կմնա ահաբեկչության դեմ պայքարում այլ ընդդիմադիր հատվածների դեմ գործողություններից: Թուրքիայում այն ընդունել են որպես Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD)-ի դեմ թուրքական հնարավոր գործողություններից ձեռնպահ մնալու հորդոր:
Փաստորեն, Լավրովի այս ելույթին էլ զուգահեռ Դավութօղլուն սպառնացել է, որ թուրքական կողմն անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարող է գործողություններ ձեռնարկել PYD-ի դեմ, եթե վերջինիս գրոհայինները փորձեն թափանցել թուրքական տարածք»,-գրել է թուրքագետը ֆեսյբուքյան իր էջում:
Մինչ այդ թուրքագետը նկատել էր, որ Թուրքիան իր լուրջ անհանգստությունն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես՝ վարչապետ Դավութօղլուն արտահայտել է իր մտահոգությունները՝ Սիրիայում ռուսական ավիահարվածների ու Իրանի օգնության վերաբերյալ՝ նշելով, որ ռուսական ավիացիան հարվածում է չափավոր ընդդիմությանը, Սիրիայի ազատ բանակին, իսկ Իրանն էլ՝ մարդկային ու նյութական միջոցներով աջակցում դրան:
«Թուրքիայի վարչապետը նաև սպառանացել է Սիրիայի տարածքում հնարավոր գործողություններով քրդական Ժողովրդավարական միության դեմ, եթե վերջինիս զինյալները փորձեն թափանցել Թուրքիա, քանի որ թուրքական կողմը այն համարում է որպես ՔԲԿ-ի սիրիական թև»,-նշել էր թուրքագետը:
Նախորդող հրապարակումներ`
Դավութօղլու. Սիրիայի հարցով Թուրքիայի ու ՌԴ-ի միջև հակասություններ չկան
Թուրքագետ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջև խնդիրները գնալով խորանում են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում