Հայաստանը պատրաստվում է մտնել ԵԱՏՄ դեղի շուկա
«Հայաստանի առողջապահական ոլորտը դինամիկ կերպով զարգանում է: Վերջին հինգ տարվա ընթացքում այն աճել է գրեթե կիսով չափ, հիմնականում արտադրողականության և արդյունավետության հաշվին: Տարեկան միջին աճը կազմում է 10 տոկոս: Դա նշանակում է, որ հայկական բիզնեսը մեծ ներուժ ունի ԵԱՏՄ դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաներում ներգրավվելու և ԵԱՏՄ տարածքում իր դիրքը զբաղեցնելու համար»:
Այս մասին նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը՝ նախօրեին տնտեսվարողներին ներկայացնելով նոր հնարավորությունները և մարտահրավերները, որոնք սպասվում են ԵԱՏՄ տարածքում 2016 թվականի հունվարի 1-ից դեղերի և բժշկական արտադրանքի շրջանառության նոր կանոնների և սկզբունքների ուժի մեջ մտնելուց հետո: Հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպան ժամանակ ընդգծվել է, որ ընդհանուր շուկան բոլոր կողմերի համար բիզնես գործունեության նույն պայմաններն է ենթադրում, ինչը հայ ձեռներեցների համար ոչ միայն նոր հնարավորություններ կապահովի, այլև նոր մարտահրավերներ: