Մեկնարկում է «Նոր ալիք» մրցույթը. Հայաստանը ներկայացնում է երգիչ Գրիգոր Կյոկչյանը
Սոչիում այսօր մեկնարկում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը: Մրցույթը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը: Նյուզռու.քոմ կայքից տեղեկանում ենք, որ մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն 12 երկրից՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Հունաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Ուկրաինա, Խորվաթիա, Շվեյցարիա, 15 կատարող:
«Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնում է երգիչ Գրիգոր Կյոկչյանը:
«Միշտ ցանկանություն եմ ունեցել մասնակցել այս մրցույթին: Ես հավատում էի, որ կլինի եզրափակիչ դուրս եկած մասնակիցների շարքում: Բոլոր մրցակից- մասնակիցներին ցանկանում եմ հաջողություն: Մեզ անհրաժեշտ է հաջողությունը, այդ թվում նաև ինձ»,- մրցույթի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ասել է երգիչը:
Նրա կարծիքով, որպեսզի մարդ հասնի հաջողության, պետք է լինի հաջողակ և լավատես:
Մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Ժյույրի կազմում են ռուս և օտարազգի արտիստներ և երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորով, Իգոր Նիկոլաև, Վալերիա, Լեոնիդ Ագուտին, Լայմա Վայկուլե, Կոնստանտին Մելաձե, Անի Լորակ, Անժելիկա Վարում:
Երգիչ, երգահան, դաշնակահար Գ. Կյոկչյանը ծնվել է 1987թ. օգոստոսի 26-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը: 1994-2001թթ սովորել է Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում` Գ.Չթչյանի դասարանում: 2001-04թթ սովորել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի բաժնում, 2004-10թթ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան: 1997թ., 1999թ. և 2000թ. դարձել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների մրցույթ-փառատոնի դափնեկիր: 2007թ. մասնակցել է «Հայսուպերսթար» հեռուստանախագծին: 2008թ. դարձել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակակիր: 2009թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա