ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին. ԼՂՀ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությանն այն մասին, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ և վիրավորներ:
«Դա հերթական ապատեղեկատվություն է: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին: Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի», -նշված է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության մեջ: