ՌԴ-ն Սիրիայում ցամաքային գործողությունների չի գնա. արաբագետ
Ռուսական ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի տարբեր հատվածներում գործողություններ սկսելը պատահական չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Ռուսաստանը սրանով բարձրացնում է իր հեղինակությունը թե իր տարածքում, թե տարածքից դուրս»,-նշեց արաբագետը:
Նա կարծիք հայտնեց՝ մեծ տերությունները գիտակցում են, որ սիրիական հանգուցալուծման բանալին պետք է փնտրել հենց Սիրիայում:
«Այսօր հարվածներ են հասցվում հիմնականում երկրի արևմտյան և հյուսիսարևմտյան հատվածներում և այստեղ թիրախը ոչ միայն Իսլամական պետությունն է: Հիմա Սիրիայում երկու հակամարտող ուժեր կան՝ Սիրիայի իշխանական ուժերը և Իսլամական պետության ծայրահեղականները»,-ասաց Ս. Գրիգորյանը:
Անդրադառնալով հարցին, արդյո՞ք ՌԴ-ի այս գործողությունները վտանգ չեն ներկայացնում սեփական երկրի համար, արաբագետը վստահեցրեց, որ հավանական վտանգներ չկան. «Դեռևս իսլամական պետությունը կարիք ունի զինյալների և նման հրահանգ` ակտիվանալու չկա Ռուսաստանում»:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի ցամաքային գործողությունների գնալուն, բանախոսնի տեսակետով, նման գործողությունների չի գնա և չի էլ ցանկանա գնալ:
Արաբագետը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի այս գործողությունների վերաբերյալ դեռևս Թուրքիայից արձագանք չկա, բայց շատ հետաքրքիր է, թե նրանց արձագանքն ինչպիսին կլինի:
«Իսլամական պետությունը բրենդ է, գաղափարախոսություն, որը քարոզվում է: Ավելի վտանգավոր են այն մարդիկ, ովքեր հարում են այդ գաղափարախոսությանը և ապրում են իրենց երկրներում»,-ամփոփեց Սարգիս Գրիգորյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Ռուսական ավիացիան մեկ օրում Սիրիայում ռմբակոծել է ԴԱԻՇ-ի 12 օբյեկտ
ՌԴ ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» 5 հենակետ
Իրանը և Իրաքը ողջունում են Սիրիայում ռուսական զորքերի ներկայությունը