Արամ Ա կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
Արամ Ա կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Մեքքայում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, որի հետևանքով բազմաթիվ իրանցի ուխտագնացներ զոհվեցին:
Այդ մասին հաղորդում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության պաշտոնական կայքը:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մեքքայից երկու մղոն հեռավորության վրա գտնվող Մինա շրջանում մարդկանց հրմշտոցի հետևանքով ավելի քան 4000 ուխտագնաց է զոհվել:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս տարի ուխտագնացությանը մասնակցել է 64 հազար իրանցի, որից 464-ը զոհվել է, որոնց թվում են եղել նախկին ու ներկա բարձրաստիճան իրանցի դիվանագետներ:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Իրանական կայք. Ալիևը պետք է Սաուդյան Արաբիայի փոխարեն ցավակցեր զոհեր ունեցող երկրներին
Մեքքայում զոհված իրանցի ուխտագնացների թվում են Լիբանանում և Սլովենիայում Իրանի նախկին դեսպանները