«Երկար ժամանակ տառապում էի, որ կարճահասակ եմ և կարճ պարանոց ունեմ». Արմեն Ջիգարխանյան
Այսօր լրանում է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի 80-ամյակը: Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես թատրոնում և կինոյում ամենաշատ դեր խաղացած դերասան: Բայց գործը միայն քանակը չէ: Ռուս դերասաններից և ռեժիսորներից քչերն են այդքան սիրված հանդիսատեսի կողմից, ինչպես Արմեն Ջիգարխանյանը: «Լենտա.ռու» կայքը հավաքել է Ջիգարխանյանի արտահայտած մտեքերը՝ իր, իր գործընկերի, մարդու, երջանկության, սիրո մասին:
«Ես ունեի մեծ կատու՝ Ֆիլ: Նա ապրեց գրեթե 20 տարի, ես նրանից շատ բան եմ սովորել»:
«Երբ ես ինձ լավ եմ զգում, այդ ժամանակ ես համով եմ ապրում, համով եմ զրուցում»:
«Մեր կյանքի բոլոր դրսևորումներում առաջնային պատճառները բարդույթներն են: Ես երկար ժամանակ տառապում էի, որ կարճահասակ եմ և կարճ պարանոց ունեմ»:
«Ես բնույթով՝ ծաղրածու եմ: Շատ եմ սիրում կատակել, ինչ -որ մեկին հետևից կծել: Ինձ համար ամենամեծ ողբերգությունը՝ թատրոն ղեկավարելն է: Նստել աշխատասենյակում»:
«Ամենագլխավորը՝ սիրել մարդկանց: Սիրել և վերջ: Իսկ դա դժվար է: Դու կարծում եք հեշտ է: Փորձեք՝ չի ստացվի»:
«Ես չեմ հավատում Աստծուն: Մեզ որևէ մեկը չի ղեկավարում»:
(Լյուդմիլա Գուրչենկոյի մասին)«Ավելի ուշ ես տեսա նրա շատ դրսևորումներ և կարող եմ ասել, որ ավելի հետաքրքիր և հակասական կին իմ կյանքում, հավանաբար, չեմ հանդիպել և մասնագիտության մեջ, և անձնական հարաբերություններում: Գիտեք, ինչպես ասում են՝ անվերջ կարելի է նայել կրակին և ջրին: Այդ ցուցակում ես ավելացնում են նաև Լյուսիային»:
(Լյուդմիլա Գուրչենկոյի մասին)«Եվ երբ ես նրան գրկում էի, համբուրում էի տեսախցիկի առաջ, այնպիսի զգացողություն էր, որ դա անհրաժեշտ է ոչ միայն Աննա Սմիրնովային, ում նա մարմնավորում էր, այլև հենց Լյուսիային։ Այո, դա ճիշտ է, երբ մենք կիրք էինք խաղում, այնպիսի զգացողություն էր, որ մենք երկուսս էլ ցանկանում էինք դա»:
«Առավելագույն համոզիչ ես կարողացա խաղալ Լիրա արքա միայն այն բանից հետո, երբ կորցրեցի իմ միակ աղջկան»:
«Իմ թշնամինե՞րը: Կան ուղղակի մարդիկ, ովքեր հեռացան իմ կյանքից միայն մեկ պատճառով, նրանք ինձ դավաճանեցին»:
«Ամեն օր, երբ գրիմի համար նախատեսված սենյակում ես հագնվում եմ, ուզում եմ լինել բեմում լավագույն դերասանը… Դերասանի բնույթն է՝ նախանձ»:
«Ռեժիսորի և դերասանի փոխհարաբերությունները՝ առավել վախենալու են, քան տղամարդու և կնոջ»:
«Ոչ բոլոր ձեռքսեղմումներն են ընկերւթյան նշան»:
«Ես ցինիկ եմ և խորամանկ»:
«Ի՞նչ է ցինիզմը: Ցինիզմը՝ երբ ամեն ինչի գինը գիտես»:
«80 տարին շատ է: Ես կասեի՝ շատ շատ: Աստծուն կխնդրեմ, եթե կա, որպեսզի ես չփլվեմ»:
«Այսօր շատ են խոսում իմ հարաբերությունների մասին երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Ես կասեմ՝ դուք ինչ իրավունք ունենք դատել ինձ: Ձեր գործը չէ, իմ կյանքն է, և ես այն ապրում եմ»:
«Կյանքն այնպիսի է, որ ոչ միշտ է թունելի վերջում լույս երևում: Լինում է, որ այնտեղ ոչ թե լույս է, այլ լամպ»:
«Գլխավորը՝ չուտել մերձավորներին, այլ կարողանալ հեռանալ»:
Նախորդող հրապարակումներ՝
«Հայաստանում սիրում են Ձեզ, հպարտանում Ձեզնով». Նախագահը շնորհավորել է Ջիգարխանյանին
Պուտինը շնորհավորել է Ջիգարխանյանին
Ջիգարխանյանական արվեստը մնայուն է. Գալուստ Սահակյանը շնորհավորել է
«Դուք հանդիսատեսի սրտերի իսկական տիրակալ եք». Մեդվեդևը շնորհավորել է Ջիգարխանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան