Էրդողանը պատրաստվում է խնդրել Պուտինին` վերանայել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կխնդրի Ռուսաստանին վերանայել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու ռազմավարությունը, քանի որ իր տեղեկություններով Ռուսաստանը հարվածում է նաև սիրիական ընդդիմության դիրքերին: Հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` իր մտահոգությունների մասին Թուրքիայի նախագահը պատրաստվում է բարձրաձայնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ես անպայման հանդիպելու եմ Պուտինի հետ, որպեսզի քննարկեմ Սիրիայում տիրող իրավիճակն ու իմ մտահոգությունները հայտնեմ այդ ամենի հետ կապված: Որքանով մեր երկրները միմյանց համարում են ընկերական երկրներ, ես կխնդրեմ, որ նա վերանայի Ռուսաստանի գործողությունները Սիրիայում»,- նշել է Էրդողանը:
Տեղեկացվում է, որ Էրդողանը հայտնել է, թե ինքը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում նաև սիրիական չափավոր ընդդիմությանը:
Նշվում է, որ Էրդողանը չի բացահայտել իր այդ տեղեկատվության աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան