Հայաստան ժամանած գողական աշխարհի ներկայացուցիչները շրջում են մեծ շքախմբերով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում են գտնվում գողական աշխարհի մոտ մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչները։ Եկել են հիմնականում Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից։ Թեև ասում են, որ ինչ-որ հոգեհանգստի մասնակցելու են եկել, բայց իրականում պատճառը «սխոդկան» է: Նրանք Երևանում շրջում են մեծ շքախմբերով, շատ են լինում Պռոշյան փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկում, որն այդ ժամերին հիշեցնում է Չիկագո-38-ը։ Ժամանել է նաև քրեական աշխարհում հայտնի Պզոն։ Ասում են՝ նա արդեն հանդիպել է իր «մեծ ախպորը» ՝ Թոխմախի Մհերին։ Ասում են, որ Զապին ևս կանչել են հավաքին, սակայն նա չի եկել, ու չի բացառվում, որ այդ պատճառով խնդիրներ կունենա։ Նշենք, որ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո նրա ազգական Պզոն խոստացել էր պարզել սպանությունը պատվիրողին և պատժել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան