Դ. Բաբայան. ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ սկսված գործընթաց նոր որակ է ստանալու. ՀԺ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ չի ուզում փակագծերը բացել, բայց ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ սկսված գործընթացը առաջիկա մի քանի տարիների ընթացքում նոր որակ է ստանալու:
Նախօրեին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Ադրբեջանն իր քայլերով հասունացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: Երեկ ԼՂՀ նախագահի խոսնակին թերթը հարցրել է, թե դա ինչպես են պատկերացնում և որ պետությունները կարող են ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:
Նա պատասխանել է. «Ադրբեջանը, որը փորձում է կոնկրետ պետությունների թույլ չտալ արագացնել ԼՂՀ ճանաչման գործընթացը, հիմա, փաստորեն, կորցնում է իր առանց այն էլ չեղած հեղինակությունը, որն ամբողջությամբ կախված է նավթից ու խավիարից: Նման իրավիճակում, երբ միջազգային հանրությունն էլ տեսնում է, որ ժողովրդավարական Արցախը որևէ վտանգ չի ներկայացնում իր հարևանների և միջազգային հանրության համար, քաղաքական, իրավական և բարոյական առումներով Արցախի Հանրապետության ճանաչումը դառնում է ավելի կարևոր և հրատապ: Թե որ պետություններից կարող է սկսվել ճանաչումը, ցույց կտա ժամանակը, բնական է, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Մենք ունենք բազմաստիճան ռազմավարություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան