Խ. Հարությունյան. Այս պայմաններում տրամաբանական է, որ նախագահի խոսքն ուղղակի նախազգուշացում էր
«Նախագաh Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Հայաստան ասելով, Լեռնային Ղարաբաղը համարում է նրա անբաժան մասը, տրամաբանական շարունակությունն էր մեր արտաքին քաղաքականության այն բանաձևի, որ Հայաստանը ձեռնպահ կմնա Լեռնային Ղարաբաղի ճանաչումից այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը հնարավորություն է տալիս կարգավորել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա, միայն այն դեպքում, երբ Հայաստանը տեսնի Արցախի անվտանգությունը սպառնալիքի տակ է, ոչ միայն կձեռնարկի ճանաչման գործընթացը, այլ նաև քայլեր կձեռնարկի նրա անվտանգությունն ապահովելու համար:
Խ. Հարությունյանի խոսքով, նախագահը հայտարարություն արեց այն բանից հետո, երբ փաստեց, որ սահմանի վրա որակապես նոր իրավիճակ է ձևավորվում, Հայաստանում և Արցախում անվտանգության նոր սպառնալիքներ են ձևավորվում. «Այս պայմաններում տրամաբանական է, որ նախագահի խոսքն ուղղակի նախազգուշացում էր»:
Պատգամավորի խոսքով, այդ հայտարարության հասցեատերը Ադրբեջանը չէր, այլ միջազգային հանրությունը, տարածաշրջանային հիմնական դերակատարները:
«Չի կարելի ասել, որ այդ հայտարարությամբ քաղաքականության մեջ փոփոխություն է կատարվել, ընդամենն ասել է, որ այս խնդիրն օրակարգային կարող է դառնալ: Ենթատեքստը սա էր՝ ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց Խ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան