Խաղաղ գործընթացը երբեք չի կարող համարվել չպահանջարկված. Խ. Հարությունյան
«Երբեք խաղաղ բանակցային գործընթացը չի կարելի համարել տապալված: Այս քսան տարիների ընթացքում բանակցային գործընթացը թեև փոքր, բայց ձեռքբերումներ ունեցել է, որոնք բարենպաստ ընթացքի պարագայում կարող են օգտագործվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացը կարելի է համարել տապալված:
Նա նշեց, որ խաղաղ գործընթացը երբեք չի կարող համարվել չպահանջարկված, այլ հարց է, թե կողմերն ինչպես են դրան վերաբերվում, թե արդյոք կողմերն ունեն ռեսուրս կամ ինչքան ռեսուրս ունեն արհամարհել միջազգային միջնորդների նախաձեռնությունները:
«Չեմ կարծում, որ մենք երբևէ կխուսափենք գոնե սեփական նախաձեռնությամբ խաղաղ բանակցային գործընթացից»,- ընդգծեց Խ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում