Կիսամարաթոնի ժամանակ տուժած 13-ամյա երեխային տեղափոխել են հիվանդանոց
Այսօր Հանրապետության հրապարակում վազքի միջազգային կիսամարաթոնի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով տուժել է 13-ամյա մի աղջիկ: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ինչպես Panorama.am-ին հայտնեցին հիվանդանոցի ընդունարանից, երեխայի մոտ ախտորոշվել է 12-րդ ողի սալջարդ կամ վնասվածք: Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով պետք էր պարզել, թե իրականում ինչ վնասվածք է երեխան ստացել:
«Բայց երեխային տուն են տարել, քանի որ նրա հայրը հետազոտման համար վճարելու հնարավորություն չի ունեցել: Մեկ շաբաթ նրանք պետք է անկողնային ռեժիմ պահպանեն»,-ասացին ընդունարանից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում