Մի խումբ ուսուցիչներ հյուրընկալվել են ՊՆ-ում
Ավանդույթի համաձայն՝ այսօր պաշտպանության նախարարությունում Սեյրան Օհանյանը հանդիպել է մի խումբ ուսուցիչների և ազգային բանակում ծառայող նրանց նախկին աշակերտների հետ:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր երախտագիտությունն է հայտնել մանկավարժներին ամենօրյա նվիրումի և քրտնաջան աշխատանքի համար, որի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է մերօրյա հայրենասեր և խելացի սերունդը, ինչի վառ վկայությունը նաև այս օրերին հայ զինվորների ցուցաբերած խիզախությունն ու հայրենասիրական վսեմ հատկանիշներն են: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուները, որոնց թվում՝ նաև այն ուսուցիչները, որոնց աշակերտները արիաբար զոհվել էին վերջին օրերի սահմանային լարվածության ժամանակ՝ հակառակորդի հարձակումները հետ մղելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում