Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջեմաստիճանը չի գերազանցի 18 աստիճանը
Հանրապետությունում առաջիկա օրերին հատկապես երեկոյան ժամերին ու գիշերը սպասվում են տեղումներ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ հանրապետությունը այս օրերին գտնվում է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, ինչն առավել ակտիվ կերևա օրվա երկրորդ կեսին, երեկոյան ժամերին և գիշերը. մինչև հոկտեմբերի 5-ը օրվա այդ ժամերին հանրապետության զգալի մասերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սուրենյանի ներկայացմամբ, հոկտեմբերի 6-ին կդիտվի տեղումների դադար, բայց երկար չի տևի. Հոկտեմբերի 7-ին Միջերկրական ծովից մոտենում է հաջորդ ցիկլոնը, որն առավել տեղումնաբեր է:
«Հոկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արդեն օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և առանձին հատվածներում կդիտվի նույնիսկ մառախուղ», -տեղեկացրեց մասնագետը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ից արդեն իսկ նվազել է 4-5 աստիճանով, և Երևանում գրանցվել է 24 աստիճան, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը:
Հոկտեմբերի 7-8-ն ընկած հատվածում ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով և արդեն հոկտեմբերի 7-8-ին ցերեկային ժամերին առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում չի գերազանցի 18 աստիճանը:
Սուրենյանի փոխանցմամբ, նման եղանակը հոկտեմբերի համար նորմալ երևույթ է, քանի որ Հայաստանում հոկտեմբերը մայիսից հետո համարվում է երկրորդ խոնավ ամիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները