Լիսկայի որդին ազատության մեջ է, հերթը Արա Բուդաղյանինն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը դեռևս հուլիսի 28-ի համարում կանխատեսել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի միջոցով լուծվելու է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը։
Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվածների մեջ է նաև Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը։ Վերջինս ծեծի գործով տուժող Ջաքարյան եղբայրների մտերիմն է։ Հենց այս փաստը հաշվի առնելով էլ «Ժողովուրդ»-ը երկու ամիս առաջ կանխատեսել էր, որ կողմերն, ի վերջո, «փոխանակում» են անելու՝ Տիգրան Խաչատրյանի ազատությունն ընդդեմ Արա Բուդաղյանի։
Տիգրան Խաչատրյանին ազատելու համար անհրաժեշտ էր, որպեսզի տուժողները չբողոքեին։ Այս խնդիրը լուծվեց, և մարզպետի որդին արդեն ազատության մեջ է։ Ուստի, ենթադրվում է, որ այժմ հերթը հասել է Արա Բուդաղյանին ազատելուն, և իսկապես խնդիրը կփակվի «ոչ ոքի» արդյունքով՝ Ավետիք Բուդաղյանի կյանքի գնով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան