Անհրաժեշտության դեպքում մեր խաղաղապահ ստորաբաժանումները կկարողանան պատվով կատարել իրենց առաջադրանքը. Ս. Օհանյան
Զորավարժությունների ընթացքում մեր առջև դրված բոլոր նպատակներն ու խնդիրները կատարվել են: Այսօր ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների եզրափակիչ փուլի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Սրանց առանձնահատկությունն այն է, որ խաղաղապահ ստորաբաժանումների զորավարժություններ Հայաստանի տարածքում առաջին անգամ էին անցկացվում: Բացի այս, ՀԱՊԿ անդամ պետություններից այս զորավարժություններին մասնակցում էին նաև Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են խաղաղապահ գործունեության համար»,-նշեց նախարարը:
Նրա խոսքերով՝ այս ընթացքում նկատելի էին, որ ստորաբաժանումները շատ կենտրոնացած և գրագետ էին գործում, ինչպես նաև այն, որ զորավարժությունների արդյունքում ամրապնդվեց փոխգործակցությունը, համագործակցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների միջև:
«Իսկապես եղբայրությունն անխախտելի է մեր պետությունների միջև: Եվ հրամանատարները, և զինվորները և տարբեր գործողությունների մասնակից զինվորները միմյանց շատ լավ հասկանում են, ունեն մեծ բարոյական և ֆիզիկական պատրաստվածություն: Ամենակարևորը այն է, որ վստահություն կա, որ անհրաժեշտության դեպքում մեր խաղաղապահ ստորաբաժանումները կկարողանան պատվով կատարել իրենց առաջադրանքը, եթե ՀԱՊԿ-ը որևէ վայրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու որոշում կայացնի»,-ընդգծեց Օհանյանը:
Նա նաև հավելեց, որ մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, և մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահել մեր երկրի սահմանները և ապահովել մեր ժողովրդի խաղաղությունը, այլև նպաստել այլ վայրերում խաղաղության հաստատմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում