Քաղաքագետ. Սադրանքներով Ալիևն իր խուճապն է քողարկում

Շման գծում լարվածության ֆոնին, ինչպես նաև ՄԱԿ ԳԱ հոբելյանական նստաշրջանի առաջ բերած տեղեկատվական առատ հոսքերի պայմաններում աննկատ մնաց մի չափազանց կարևոր իրողություն. Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցում: Իսկ մինչ այդ նա չէր մասնակցել Մոսկվայում մզկիթի բացման արարողությանը: Թվում է՝ որևէ արտառոց բան չկա: Սակայն դա միայն առաջին հայացքից: Իրադարձությունների վերլուծությունը վկայում է, որ Ալիև կրտսերն այս օրերին խուսափում է արտաքին աշխարհի հետ շփումներից և բավականին լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած:

Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում մեծ հանդիսավորությամբ բացվեց Եվրոպայի ամենամեծ մզկիթը, որին բացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից մասնակցում էին նաև Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Էրդողանն ու Նազարբաևը, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը: Մինչդեռ Իլհամ Ալիևն այս արարողությանը ներկա չէր գտնվել, չնայած որ նրա այցը ենթադրվում էր: Բանն այն է, որ մոսկովյան մզկիթի շինարարությունը, որոշ տվյալներով, ֆիանանսավորվել է Բաքվի կողմից ու նրա ջանքերով, զուտ այն պատճառով, որ հայերը Մոսկվայում նախաձեռնել էին Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու շինարարությունը: Փաստորեն կրտսեր Ալիևը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ստիպված էր հրաժարվել իր համար իմիջային, քաղաքական ու գաղափարական մեծ կարևորություն ներկայացնող միջոցառումից: Քանի որ որևէ պաշտոնական պարզաբանում չկա, մնում է միայն ենթադրել, որ Իլհամ Ալիևը մոսկովյան այցից հրաժարվել է՝ Ռուսաստանի ղեկավարության հետ շփումներից խուսափելու նպատակով:

Դատելով օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում եղած պաշտոնական ու կիսապաշտոնական տեղեկատվական արտահոսքերից՝ նման պատճառներ Ադրբեջանի նախագահն ուներ: Ենթադրվում է, որ արևմուտքի կողմից անկյուն մղված Ադրբեջանին պաշտոնական Մոսկվան որոշակի վերջնագրային առաջարկներ է ներկայացրել՝ կապված Ռուսաստանի շուրջ ընթացող ինտեգրացիոն նախագծերին միանալու հետ: Ժամանակին, երբ նավթի գինը բարձր էր ու Ադրբեջանի կապիտալիզացիան միջազգային հարաբերություններում որոշակի արժեք ուներ, Ալիևին հաջողվում էր նմանատիպ ճնշումներին դիմադրել՝ այդ դիմադրությունն անվանելով չմիավորման քաղաքականություն: Սակայն միջազգային իրավիճակի կտրուկ փոփոխությունն էականորեն կրճատեցին Ալիև կրտսերի մանևրի տարածքը: Իսկ առանցքային փոփոխությունները մի քանիսն էին ու բոլորն էլ Ալիևի վարչակարգին վերաբերում էին:

Առաջինն անշուշտ էներգակիրների շուկայում արձանագրված անկումն էր: Սա ուժգին հարված էր ոչ միայն Ալիևի վարչակարգի ֆինանսական կարողություններին, այլև քաղաքականհ նարավորություններին: Ի վերջո քաղաքական դիվիդենտներն Ալիևը վաստակում էր ոչ միայն նավթի իրացումից, այլև դրա շուրջ տարատեսակ շահարկումներից (այս կամ այն խողովակաշարն այս կամ այն երկրով անցկացնել կամ չանցկացնելը): Ոլորտում արձանագրված միտումներն Ալիևի այս հնարավորությունները կտրուկ նվազեցրեցին:

Երկրորդ կարևոր գործոնն իրանական ճգնաժամի հնարավոր հանգուցալուծումն է: Անկախ այն հանգամանքից, թե ի վերջո ինչ պայմաններով Իրանն ու Արևմուտքը համաձայնության կգան (որին կողմերը կարծես թե միտված են), արդեն իսկ փաստ է, որ այդ համաձայնությունից տուժողների ցանկը գլխավորելու է Ադրբեջանը: Բաքուն ոչ միայն կորցնելու է էներգետիկ ու կոմունիկացիոն այլընտրանք լինելու պատիվը, այլև կանգնելու է ռազմավարական լուրջ սպառնալիքների առաջ:

Եվ վերջապես ամենակարևորը. ուկրաինական ճգնաժամից հետո Արևմուտքի համար համամարդկային արժեքները գործով այլ ոչ միայն խոսքով սկսել են գերադասվել պրագմատիկ քաղաքական շահերից և ուժգնացել են բռնատիրական վարչակարգերի նկատմամբ ճնշումները:

Հիմնականում այս և մի շարք այլ գործոնների ազդեցության տակ պաշտոնական Բաքուն ներկայումս հայտնվել է ծանր դրության առաջ, և բնականաբար Մոսկվան, որ միշտ էլ նման վիճակում հայտնվածներին գործընկերության առաջարկներ է անում, փորձում է օգտվել իրավիճակից: Հավանաբար ռուսական կողմը վերջնագրային լեզվով է խոսում, ինչն էլ Ալիև կրտսերին, որ սովոր է աջ ու ձախ հայտարարել, թե ինքն աշխարհի ամենանկախ գործիչն է, նյարդայնացնում է ու ստիպում դիմել ամենափորձված մեթոդին՝ խուսափել շփվելուց:

Ինչպես նշեցինք, երկրորդ նշանային իրադարձությունն Ալիևի բացակայությունն էր Նյու Յորքում: Այն որ կրտսեր Ալիևը պլանավորել էր այցելել Նյու Յորք, հայտնի էր դեռևս մեկ տարի առաջ: 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում Օլանդի մասնակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպուման ժամամանկ այդ Ալիևը պայմանավորվել էր ևս մեկ հանդիպում ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին եղավ համապատասխան հաղորդագրություն, իսկ մեկ տարի անց պարզվեց, որ Նյու Յորք այցելած 144 երկրների առաջնորդների ու 9 հազար դիվանագետների ցանկում Իլհամ Ալիև անունը չկա: Արդյունքում՝ փարիզյան պայմանավորվածությունը չկատարվեց, և ինչպես միշտ՝ Ադրբեջանի մեղքով:

Բնականաբար, Սարգսյանի հետ հանդիպումն ու առհասարակ՝ աշխարհի հետ պայմանավորվածությունները որևէ արժեք չունեն Ալիևի նման ավտորիտար առաջնորդի համար: Նրա համար միակ չափելի արդյունքն իր իմիջն է ու սեփական հանրության աչքերին բարձր երևալու ձգտումը: Իսկ Նյու Յորքում ոչ միայն այս խնդիրը չէր լուծվելու, այլև լինելու էր ճիշտ հակառակը. ՄԱԿ կենտրոնակայանի առջև աշխարհի առաջատար լրատվամիջոցներն ու իրավապաշտպանները Իլհամ Ալիևին հարցախեղդ էին անելու Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ, ըստ որում՝ կադրում պահելով հենց այն ցուցափեղկը, որտեղ երևում էին ազատարզրկված Լեյլա Յունուսի ու Խադիջա Իսմաիլովայի պատկերները: Գուցե սա ֆանտաստիկ թվա, բայց մենք հո գիտենք, որ հայ լրագրողներն այդպես էլ վարվել էին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Իլհամի մասնակցության դեպքում, անշուշտ, շոուն ավելի մեծ էֆեկտ կունենար:

Հենց այդ էֆեկտն էլ ստիպել էր կրտսեր Ալիևին՝ հրաժարվել նաև Նյու Յորք գնալու մտքից: Եվ որպեսզի իր իսկ հպատակները չտարվեն Նյու Յորքում ծավալվող իր համար անհաճո քննարկումներով, նրանց համար հեշտ իրացվող տեսարան էր ապահովել. հերթական անգամ սադրանք կազմակերպելով շփման գծում: Ոչ մի կասկած չկա, որ ծանր հրետանիով խաղող հավաքող հայ կանանց սպանելու փաստը Բաքվի քարոզիչները բազմիցս թմբկահարել են՝ ցույց տալու համար Իլհամի ռազմա-ստրատեգիական տաղանդը:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}