Սահմանամերձ գյուղերում ուսուցչի աշխատավարձը պետք է կրկնակի դարձնել. Անահիտ Բախշյան
«Եթե մանուկ չի հասկընար ձեր դասավանդումը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կըրցած հասկընար անոր հոգին: Պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել»:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կոմիտաս վարդապետի խոսքերը մեջբերելով շնորհավորեց բոլոր ուսուցիչներին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Բոլոր այն ուսուցիչներն, ովքեր այս բնութագրմամբ կարողանում են երեխաների հոգիները բարձրացնել, երեխաներին ասել՝ դու կարող ես, չեն կոտրում երեխաների թևերը, թույլ են տալիս թռչել՝ օգնում են երեխայի կայանալուն»,-նշեց Բախշյանը:
Նրա խոսքերով մեր երկրի և պետության պատվախնդիր քաղաքացիներին են ուսուցիչները. «Մեր պետությունը կկայանա, օրենքը կաշխատի, եթե ունենանք քաղաքացւիական հասարակություն»:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ Բախշյանն առանձանացրեց ուսուցիչների վարձատրության հարցը. «Սա լուրջ խնդիր է Հայաստանում, որն ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ ուսուցիչների քանակը մոտավորապես երկու անգամ ավելի է աշակերտների քանակից: Յուրաքանչյուր մեկ դրույքի համար հավակնում է ոչ թե մեկ ուսուցիչ, այլ երկու, անգամ երեք ուսուցիչ»:
Սուբյեկտիվներից էլ նշեց, որ աշակերտի թվով ֆինանսավորումը շատ ցածր է, ինչից էլ ելնելով ուսուցիչները գնում են կրկնուսույցի աշխատանքի. «Կրկնուսույցի աշխատանքը ուսուցիչ համար լրացուցիչ գումար աշխատելու միջոց է, և որքան էլ դա անպատվաբեր է, նա չի հրաժարվում դրանից: Կա տգեղ երևույթ, որ որոշ ուսուցիչները հատուկ վատ են անցակացնում դասը, որպեսզի երեխաները լրացուցիչ պարապեն»:
«Բարև Երևան» խմբակցության անդամը շատ անարդար համարեց այն հանգամանքը, որ շատ գյուղական համայնքներում աշակերտների թվի պակասի պատճառով ձևավորվում են երկկոլմպլեկտ և եռկեմպլեկտ դասարաններ և ուսուցիչների վճարումը կրճատվում է:
«Ուսուցիչը պարապում է մեկ դասաժամ՝ 45 րոպե, բայց երկկոմպլեկտի դեպքում վճարվում է 50 տոկոսով, իսկ եռկոմպլեկտի դեպքում՝ 25 տոկոսով»,-նշեց Բախշյանը:
Նա նշեց, որ այս հարցով դիմել են ԿԳ նախարարություն և սպասում են այն իրավական փաստաթղթին, նորմին, թե ինչից ելնելով են այսպես վարձատրում:
«Սահմանամերձ գյուղերում ուսուցչի աշխատավարձը պետք է կրկնակի դարձել: Այն համայնքներում, որտեղ աշակերտների թիվը քիչ է, պետք է աշակերտի թվով վարձատրությունը բարձրացվի»,-հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները