Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հոկտեմբերի 8-ին, ժամը 22:45-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը, որին նախապատրաստվելու համար մեր ընտրանին այսօր մարզական հավաք է սկսել ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ինչպես արդեն տեղակացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 22 ֆուտբոլիստների: Նրանցից Հովհաննես Համբարձումյանը հավաքականի ճամբարին կմիանա հոկտեմբերի 6-ի առավոտյան, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Գաել Անդոնյանը միանգամից Նիս կժամանեն: Մնացած 18 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում