Բաղրամյանում առայժմ միայն ոստիկաններն են ( լուսանկար)
Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի դիմաց, այս պահին թեպետ ցուցարարներ չկան, ոստիկաններ են ու ոստիկանական մեքենաներ: Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Մինչ Ազգային ժողովում պատրաստվում են Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տեքստի ներկայացմանը, փոփոխություններին ընդդիմացող «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները հավաքվում են Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ նրանք ուրբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էին, որ Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի ԱԺ շենք: