Թուրքիան Ռուսաստանից բացատրություն է պահանջել ռազմական ինքնաթիռի ներխուժման հետ կապված
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` բացատրություններ ներկայացնելու ռուսական ռազմական ինքնաթիռի` Թուրքիայի օդային տարածք ներխուժելու հետ կապված: Հաղորդում է BBC-ին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, շաբաթ օրը ռուսական ռազմական ինքնաթիռը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք: Ինքնաթիռը որսալու համար Թուրքիան երկինք է ուղարկել երկու F-16 կործանիչներ:
Տեղեկացվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը արդեն իսկ դեպքի մասին տեղյակ է պահել Սերգեյ Լավրովին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ իրենց առանցքային գործընկերներին:
BBC-ին հիշեցնում է, որ Թուրքիան քննադատական հայտարարություններ էր հնչեցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերը ոչնչացնելուն ուղղված ռուսական կողմից ավիացիոն ռազմական գործողությունների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան