Բելգիայում բանավեճ է ծագել մահմեդական կանանց լողազգեստների հետ կապված
Բելգիայի նախկին արտգործնախարար և առևտրի հարցերով նախկին եվրակոմիսար Կարել դե Գուխտը հասարակության մեջ բանավեճ է առաջացրել, քանի որ բացահայտ արտահայտվել է Անտվերպենի մի շարք լողափերում բուրկինիի՝մահմեդական կանանց լողազգեստի արգելքի հետ կապված: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Արգելքի վերաբերյալ դիսկրիմինացիայի դեմ պայքարի կենտրոն բողոք է ներկայացրել Շելդե քաղաքի բնակչուհիներից մեկը:
«Եթե այդպես շարունակվի Արևմուտքի կանայք չեն կարող բիկինի հագնել, որպեսզի չվիրավորեն մահմեդական կանանց»,- մեկնաբանել է դե Գուխտը:
Նրա խոսքով, հավասարությունը տղամարդկանց և կանանց միջև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մաս է, դա ընդհանուր է, անկախ այն բանից, թե այդ մասին ինչ կարող է մտածել Մուհամեդը:
Բելգիան ունի ավելի քան 11,2 միլիոն բնակիչ, այդ թվում ավելի քան 600 հազար մահմեդական:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում