Բիժան Զանգանե. Հայաստանից Իրան ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալները կմեծանան
«Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին առաջիկայում կայցելի Հայաստան»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեն:
Իրանի նավթի նախարարը Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ ունեցած հանդիպման ավարտին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարին, նշել է. «Հանդիպման ընթացքում քննարկել ենք Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալների մեծացման հարցը, գազի ծավալների մեծացման պարագայում Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները ևս կմեծանան»:
Իրանի նավթի նախարարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստանի վարչապետի հրավերով Երևան կայցելի ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Նշենք, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1992թ. Թեհրանում, իսկ 1995թ. լրացումներ են կատարվել նույն պայմանագրում: Ըստ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվում է Հայաստանին գազ մատակարարել 20 տարվա ընթացքում, ևս 25 տարի երկարացնելու իրավունքով:
Շահագործման սկզբնական շրջանում ներմուծման ծավալը տարեկան կազմել է 1.1 միլիարդ խմ. գազ, իսկ հետո աստիճանաբար աճել է՝ հասնելով 2.3 միլիարդի. Գազի արտահանման ընդհանուր քանակը պետք է կազմի 36 միլիարդ խմ., որի դիմաց Հայաստանը պարտավորվել է վճարել էլեկտրաէներգիայով (1 խ.մ. դիմաց 3 կիլովատ ժամ): Էլեկտրաէներգիան Իրանին փոխանցվում է երկու հաղորդման գծերով, իսկ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ընթացքի մեջ է: Այն կունենա 412 կմ, որից 312-ը Հայաստանի տարածքում: Գազամուղի կառուցման արժեքը կազմել է 220 միլիոն դոլար, որից 100-ը՝ Հայաստանի տարածքում է ծախսվել: Խողովակաշարի տրամագիծը 700 մմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում