Սահմանադրության նախագծի քվեարկությունը հետաձգելու մասին առաջարկությունը ԱԺ-ում չընդունվեց
Այսօր Ազգային ժողովում քառօրյա նիստերի մեկնարկին ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ավելի նպատակահարմար չէ՞ հետաձգել Սահմանադրության փոփոխությունների նախագծի քվեարկությունը, քանի որ իրենք չեն հասցրել ծանոթանալ կատարված փոփոխություններին:
Ի պատասխան ԱԺ նախագահ Սահակյանը հայտարարեց, որ կատարված բոլոր փոփոխությունները Նախագծի հեղինակները քննարկել են պատգամավորների, խմբակցությունների հետ:
«Որևէ հարց չի մնացել», -հավելեց ԱԺ նախագահը:
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի` Նախագծի տեքստը ներկայացնելուց հետո կկազմակերպվի քվեարկություն:
Նախորդիվ՝
Պետք է ցույց տանք զանգվածային անհնազանդություն. Փոստանջյան
Բաղրամյանում առայժմ միայն ոստիկաններն են ( լուսանկար)