Սահմանադրության նախագծում առաջարկություններ են ներկայացրել ՀԱԿ-ից և «Ժառանգություն»-ից. Պողոսյան
Սահմանադրության փոփոխությունների նախագծի բոլոր գլուխների վերաբերյալ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ստացել է առաջարկություններ Հանրապետական, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» խմբակցությունների կողմից, ինչպես նաև ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները ներկայացնող առանձին պատգամավորների կողմից: Այդ մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի սկզբում հայտարարեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: Բացի այդ, առաջարկություններ է ներկայացրել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պողոսյանը խորհրդարանում ներկայացնում է Նախագծի վերջնական տեքստը:
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե իր առաջարկությունները տեղ չեն գտել պատգամավորներին ներկայացված ամփոփքաթերթիկում, Պողոսյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում Սահմանադրության նախագծի ներկայացման դեպքում որևէ ամփոփաթերթիկի ներկայացում:
«Այն փաստաթուղթը, որը կա ԱԺ քարտուղարությունում, ընդամենը արտացոլում է այն հիմնական փոփոխությունները, որոնք ընդունելի են Սահամանադրական փոփոխությունների հեղինակի համար», -հավելեց Պողոսյանը:
Նրա խոսքով, առաջարկությունների թիվն այնքան մեծ էր, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր ամբողջությամբ անդրադառնալ բոլորին: Պողոսյանն ասաց նաև, որ առանձին պատգամավորների հետ, նրանց ցանկությամբ, եղել են խորը մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքները արտացոլվել են նախագծում:
Նախորդիվ՝
Չի կարելի էսպես ձեռ առնել մարդկանց. Բագրատյան
Սահմանադրության նախագծի քվեարկությունը հետաձգելու մասին առաջարկությունը ԱԺ-ում չընդունվեց
Պետք է ցույց տանք զանգվածային անհնազանդություն. Փոստանջյան
Բաղրամյանում առայժմ միայն ոստիկաններն են ( լուսանկար)