«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն. Կիսամարաթոնի ժամանակ տուժած երեխայի գործիքային բոլոր հետազոտությունները կատարվել են անվճար
«Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը Panorama.am էլեկտրոնային լրատվամիջոցում հոկտեմբերի 3-ին տեղ գտած «Կիսամարաթոնի ժամանակ տուժած 13-ամյա երեխային տեղափոխել են հիվանդանոց» հրապարակման կապակցությամբ տեղեկացնում է.
«Հոկտեմբերի 3-ին, ժամը 10:20-ին շտապ օգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ընդունարան է բերվել 2002թ. ծնված Է. Բաբայանը, ով վնասվածքներ էր ստացել վազելու ժամանակ վայր ընկնելու պատճառով:
Զննման պահին երեխայի վիճակը եղել է բավարար, գանգատվել է մեջքի և աջ ականջի շրջանի ցավերից: Ամբուլատոր կարգով դիտվել է հերթապահ վնասվածքաբանի, վիրաբույժի, նյարդավիրաբույժի և քիթ-կոկորդ–ականջաբանի կողմից: Կատարվել են ողնաշարի և գլխի ռենտգեն հետազոտություններ, որովայնի օրգանների սոնոգրաֆիա, կրծքավանդակի ռենտգենասկոպիա:
Ախտորոշվել է մեջքի շրջանի և աջ ականջախեցու շրջանի սալջարդ: Առաջարկվել է հսկողություն ստացիոնար պայմաններում, ինչից ծնողները հրաժարվել են` թողնելով համապատասխան գրառում ընդունարանի ամբուլատոր հիվանդների մատյանում:
Խորհուրդ է տրվել մեկ շաբաթ անկողնային ռեժիմ, ցավազրկողներ` ըստ անհրաժեշտության: Միաժամանակ խորհուրդ է տրվել ցավերը շարունակվելու դեպքում անցնել վնասվածքաբանի կրկնակի խորհրդատվություն: Բոլոր գործիքային հետազոտությունները և կոնսուլտացիանները կատարվել են անվճար: Ելնելով երեխայի բավարար վիճակից` ընդունարանում տվյալ պահին որևէ դեղորայքի ներարկման անհրաժեշտություն չի եղել:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00 հիվանդանոցի վնասվածքաբանը հեռախոսազրույց է ունեցել ծնողի հետ: Երեխայի վիճակը բավարար է, նշում է մեջքի շրջանում արբերաբար թույլ ցավեր»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում