«Հակամարտությունները մեզանից առաջ են ընկնում». Երևանում մեկնարկել է «Խաղաղապահության պրոբլեմները» միջազգային համաժողովը
«Քաղաքական, մարդակենտրոն լուծումները պետք է լինեն խաղաղության անվտանգության գործառույթների շրջանակում: Դրա համար պետք է հզորացնել ինտեգրացումը, զարգացնել ինստիտուցիոնալ կարողությունները, քաղաքական, պետական ընկալումը, ապահովել համահունչ ինտեգրացում համահունչ մարտահարվերներին»: Երևանում մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման խոսքում ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական օպերացիաների հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն:
Համաժողովի թեման՝ ««Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության». ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա», ըստ նրա, իսկապես հրատապ է շատ:
«Հակամարտությունները մեզանից առաջ են ընկնում»,- շեշտեց նա՝ տեղեկացնելով, որ 2008 թվականից լուրջ զինված հակամարտությունների քանակը կրկնապատկվել է, հակամարտությունների հետևանքով 60 միլիոն մարդ է տեղահանվել:
ՄԱԿ-ը, Էդմոնդ Մուլեի խոսքով, փորձում է բավարարել պայմաններն ու պահանջները այն երկրներում, որոնք խաղաղության, անվտանգության կարիք ունեն:
«Փորձագետների խորհրդատավական խումբը փաստել է, որ խաղաղության պահպանումն ընդհանուր պատասխանատվություն է ամբողջ ՄԱԿ-ի հարթակում»,- ասաց նա:
Երևանում մեկնարկել համաժողովոի համակազմակերպիչն է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Այն կընթանա հոկտեմբերի 5-6-ին:
Ֆորումը խաղաղապահության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները: Հայաստանը՝ հանձին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումին» անդամակցել է 2014 թվականին:
Հաշվի առնելով խաղաղապահական գործողությունների բնագավառում Հայաստանի ձեռք բերած զգալի փորձը, ինչպես նաև 2014 թ. հուլիսին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի հաջող անցկացումը «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումը» որոշում է ընդունել այս տարի համաժողովն անցկացնել Հայաստանում:
Տվյալ համաժողովի՝ Հայաստանում անցկացման կարևորությունը շեշտել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը 2015 թվականաի սեպտեմբրի 29-ին Նյու Յորքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Համաժողովի անցկացումը հատկապես կարևորովում է վերջին շրջանում միջազգային հարաբերություններում նկատվող լարվածության և տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես Մերձավոր Արևելքում բռնության աճի պայմաններում: Ըստ կազմակերպիչների, խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված կարևոր միջոցառում է:Համաժողովին մասնակցում են 16 պետությունների թվով 58 ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում քննարկվելու են միջազգային խաղաղապահությանն առնչվող արդիական հիմնախնդիրներ:Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի «հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության պրոբլեմին»: Նպատակն է ընդհանուր պատկերի վրա տրամաբանորեն փոխկապված եզրահանգումներ անել, որոնք կներառեն հաստատութենաշինության և կարողությունների զարգացման՝ կատարված հետազոտությունների արդյունքներում և մշակված հանձնարարականներում եղած ընդհանրությունների, բացերի, համընկնումների և հնարավոր անհամապատասխանությունների ի հայտ բերումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան