Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, բացի մեկից
ՄԻՊ աշխատակիցները տեսակցել ու առանձնազրույց են ունեցել ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված հավաքի մասնակիցների հետ:
ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը խոսել է ոստիկանության բաժնի պետի հետ:
«Ոստիկանության պետն ասաց, որ որոշ խնդիրներ են մնացել՝ զուտ տեխնիկական բնույթի, քիչ անց բոլորը ազատ կարձակվեն»,-ասաց նա:
ՄԻՊ տեղակալը նշեց, որ ոստիկանության առավել մանրամասն պարզաբանումներին ծանոթանալուց, համադրելուց հետո, ինչպես նաև գրավոր հարցման ի պատասխան ստացած պարզաբանումների հիման վրա նոր կկարողանան գնահատական տալ Բաղրամյանում այսօր տեղի ունեցած դեպքերին:
«Ես մանրամասների վերաբերյալ դեռ մեր աշխատակիցների հետ չեմ զրուցել, բայց գիտեմ, որ լսել են բոլորի դժգոհությունները: Ըստ դրանց, հարցումներ կարվեն ոստիկանություն»,-ասաց նա:
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ բերման ենթարկվածները, բացառությամբ մեկի, ազատ են արձակվել:
«Մեկի անունը չգիտենք, բայց նա ցանկություն է հայտնել բացատրություն տալու, մնացել է, որ բացատրություն տա»,-ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նախորդող լուրեր՝
Բերման ենթարկվածներից չորսը բաց են թողնվել
Զուրաբյանը կոչ արեց շարժվել դեպի Ոստիկանության Արաբկիրի բաժին
Ոստիկանություն. Բերման ենթարկվածները 21-ն են
ԱԺ դիմացից չորս անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
Օսիպյան. Լսեք, պարոն Զուրաբյան, դո՞ւք եք ադեկվատը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները