Օսիպյան. Զուրաբյանը ստում էր
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է հորդորեր հավաքի մասնակիցներին, որպեսզի անօրինականություններ թույլ չտային:
«Ստում էր պարոն Զուրաբյանը, և փորձում էր տպավորություն ստեղծել, որ ինքն անմեղ է, ամբողջ մեղքը բարդելով ոստիկանների վրա: Այդպես չէ»,-ասաց Օսիպյանը:
Երևանի փոխոստիկանապետի խոսքով, Զուրաբյանին ու ՀԱԿ մյուս պատգամավորին՝ Արամ Մանուկյանին իրենք խնդրել են զրուցել, սակայն պատգամավորները պայմաններ են թելադրել. «Ասացին, մենք կխոսենք, հետո կզրուցենք»:
Օսիպյանն ասաց, որ ճաղավանդակներին ինչ-որ բան կպցնելու լիազորություն հավաքի մասանկիցները չեն ունեցել:
«Եվ շատ վատ է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նման վարք է դրսևորում իրավապահ մարմնի անդամների նկատմամբ»,-ասաց Օսիպյանը:
Նախորդող լուրեր՝
Զուրաբյանը կոչ արեց շարժվել դեպի Ոստիկանության Արաբկիրի բաժին
Ոստիկանություն. Բերման ենթարկվածները 21-ն են
ԱԺ դիմացից չորս անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
Օսիպյան. Լսեք, պարոն Զուրաբյան, դո՞ւք եք ադեկվատը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում