Խորհրդարանն այսօր վերջնական դիրքորոշում կհայտնի Սահմանադրության նախագծի վերաբերյալ
Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տեքստը այսօր կներկայացվի Ազգային ժողովում մեկնարկելիք քառօրյա նիստում: ՀՀ նախագահի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը կներկայացնի նախագծի վերջնական տեքստը, որից հետո կկազմակերպվի Նախագծի քվեարկություն:
Մինչ այս պահը Նախագծին կողմ են արտահայտվել ԱԺ Հանրապետական, Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, «Օրինաց երկիր» խմբակցությունը վերջնական դիրքորոշում չէր հայտնել, «Ժառանգություն» խմբնակցությունից կտրուկ դեմ էր արտահայտվել Զարուհի Փոստանջյանը: Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը նույնպես դեմ էր Նախագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան