Զուրաբյանը կոչ արեց շարժվել դեպի Ոստիկանության Արաբկիրի բաժին
Եթե ԱԺ-ում հավանության արժանանար Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Չեք անցկացնի» նախաձեռնությունը պետք է ներկայացներ իր քայլերի ժամանակացույցը: Սակայն նրանք այս պահին ոստիկանությունում են, և չեն կարող հայտարարություն անել:
Այս մասին ԱԺ դիմաց հավաքվածներին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ անիմաստ է ԱԺ շենքի դիմաց կանգնելը, կոչ արեց բոլորին, ով ինչով կարող է, գնալ Ոստիկանության Արաբկիրի բաժին:
«Մեր գործն է հիմա հանել նրանց ոստիկանությունից, որից հետո մենք կխոսենք մեր հետագա պլանների մասին»,-ասաց Զուրաբյանը:
Ոստիկանության տվյալներով, այսօր ԱԺ դիմացից բերման է ենթարկվել 21 մարդ:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունեց «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:
Նախորդող լուրեր՝
Ոստիկանություն. Բերման ենթարկվածները 21-ն են
ԱԺ դիմացից չորս անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
Օսիպյան. Լսեք, պարոն Զուրաբյան, դո՞ւք եք ադեկվատը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում