Ոստիկանություն. Արամ Մանուկյանին նկատելուց հետո, պատգամավորի նկատմամբ որևէ միջոց չի կիրառվել
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց աահմանադրական փոփոխությունների դեմ անցկացվող հավաքի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ.
«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.09.2015 թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա (Բաղրամյան պողոտայի թիվ 19 շենքի հարևանությամբ` ԱԺ-ի ցանկապատին հարող տարածքում` մայթի վրա) և հետադարձ` Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով նախատեսված երթը:
Երթի մասնակիցները, սակայն, շրջանցելով Երևանի քաղաքապետարան ներկայացված իրազեկման պայմանները, երթն ընդհատել են ՀՀ Ազգային ժողովի ցանկապատին հարող տարածքում և իրականացրել հավաք:
ՀՀ ոստիկանությունը հավաքի ղեկավարներին նախազգուշացրել է, որ հավաքն անցկացվում է իրազեկման պայմանների խախտմամբ (իրավախախտում՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի 1-ին մասով):
Հավաքի ղեկավարներից պահանջվել է միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունը:
Հավաքի մասնակիցների կողմից օրենքով նախատեսված իրենց պարտականությունը չկատարելու հիմքով (իրավախախտում` նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801-րդ հոդվածի 11-րդ մասով) հավաքի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության սպաների կողմից` բերման ենթարկվողների մեջ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին տեղում նկատելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը, պատգամավորի նկատմամբ որևէ միջոց չի կիրառվել»:
Նախորդող հրապարակումներ՝
Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, բացի մեկից
Օսիպյան. Զուրաբյանը ստում էր
Զուրաբյանը կոչ արեց շարժվել դեպի Ոստիկանության Արաբկիրի բաժին
Ոստիկանություն. Բերման ենթարկվածները 21-ն են
ԱԺ դիմացից չորս անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
Օսիպյան. Լսեք, պարոն Զուրաբյան, դո՞ւք եք ադեկվատը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում