Աղքատության ռեկորդային նվազում. Արձանագրել է ՀԲ-ն
Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն, ողջ աշխարհում ծայրահեղ աքատության մեջ ապրողների թիվը 2015-ին նվազել է 10 տոկոսով:
Նույնիսկ նոր մեթոդաբանությամբ աղքատների թվի նվազում է գրանցվել: Նոր մեթոդաբանությամբ ծայրահեղ աղքատ է համարվում այն մարդը, ում օրական եկամուտը չի գերազանցում 1.9 դոլարը: Նախկինում սահմանված էր 1.25 դոլարը:
ՀԲ տվյալների համաձայն, աղքատությունն ընդհանուր առմամբ նվազել է 3.2 տոկոսով: Եթե 2012 թվականին աղքատ էր համարվում աշխարհի բնակչության 12.8 տոկոսը կամ 902 մլն մարդ, 2015-ին այդ թիվը հասել է 9.6 տոկոսի կամ 702 մլն մարդու:
Միջազգային ֆինանսական կառույցի ղեկավարի խոսքով, աղքատության նվազման գործում կարևոր դեր են խաղացել զարգացող երկրների շուկաներում, ինչպես նաև կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում կատարված ներդրումները:
«Այսօր աշխարհում սա կարևորագույն տեղեկատվությունն է: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մենք մարդկության ողջ պատմության ընթացքում առաջին սերունդն ենք, որը կարող է վերջ տալ ծայրահեղ աղքատությանն ու ընչազրկությանը»,-ասել է ՀԲ ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում