Պետք է ցույց տանք զանգվածային անհնազանդություն. Փոստանջյան
Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ խորհրդարան է բերվել «ապազգային մի նախագիծ», որն ընդունելու դեպքում Հայաստանի քաղաքացիները ցանկություն կունենան լքել երկիրը:
Նշենք, որ Փոստանջյանը նկատի ուներ խորհրդարանին ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը սպասվում է, որ այսօր կընդունվի ԱԺ-ում:
«Մենք պետք է համախմբվենք ու մոբիլիզացնենք մեր ուժերը ու ցույց տանք զանգվածային անհնազանդություն»,- հայտարարեց Փոստանջյանը: