Սահմանին իրավիճակն այսօր մնում է կայուն լարված. Սեյրան Օհանյան
Սահմանային իրավիճակն այսօր շարունակում է մնալ կայուն լարված: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այսօր՝ այս գիշերը, եթե համեմատում ենք նախորդ օրերի հետ, մի քիչ ավելի հանգիստ է եղել իրավիճակը, խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից չեն կրակվել: Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկում է»,- ասաց նախարարը:
Ս. Օհանյանը շեշտեց, որ մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, առաջին գծում կանգնած զինվորը իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակի:
Նշենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանգստյան օրերին նկատվել է հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում:
Նախորդող հրապարակում՝
Հանգստյան օրերին նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում. ԼՂՀ ՊՆ