ԱԺ նախագահը մինչև 7 օրերի ընթացքում Սահմանադրության նախագիծը կուղարկի ՀՀ նախագահին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը 7 օրերի ընթացքում ՀՀ նախագահին կուղարկի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, և ՀՀ նախագահը կնշանակի հանրաքվեի օրը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ընթացակարգը ներկայացրեց ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ նախագահը մինչև 7 օրերի ընթացքում խորհրդարանի կողմից հավանության արժանացած Նախագիծը կուղարկի ՀՀ նախագահին, և ՀՀ նախագահն էլ Հանրաքվեի մասին օրենքով և Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կնշանակի հանրաքվեի օրը: Դրանից հետո մենք կպատրաստվենք քարոզարշավին», -հավելեց Սահակյանը:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:
Նախագծին կողմ էին Հանրապետական, Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, դեմ քվեարկեցին Հայ Ազգային կոնգրես, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցություններից: Ի դեպ, ՕԵԿ-ից միայն երկու պատգամավորն էին դեմ, իսկ երեքը` Մհեր Շահգելդյանը, Լևոն Դոխոլյանը և Հովհաննես Մարգարյանը ձեռնպահ էին քվեարկել: «Ժառանգություն»-ից դեմ էր միայն Զարուհի Փոստանջյանը:
Հարակից հրապարակումներ`
ԱԺ-ն որոշեց հանրաքվեի դնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Ովքեր են դեմ քվեարկել Սահմանադրության փոփոխությունների նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան