«Նախագիծը պատրաստել են Հայաստանի պայծառագույն իրավաբանները». Վենետիկի հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադր Շարմազանովն ԱԺ ամբիոնից ընթերցեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի (Gianni Buquicchio)՝ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովին ուղղված ուղերձը:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը մարդու իրավունքների շատ ժամանակակից ցանկ է պարունակում, որը համահունչ է եվրոպական և միջազգային չափանիշներին: Փոփոխությունների նախագիծը ամրապնդում է դատական իշխանության անկախությունը, Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ամրագրում է պետական կարևոր մարմինների, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վերահսկիչ պալատի անկախության երաշխիքները:
Այս տեքստը Հայաստանի մասնագետների աշխատանքի արգասիքն է, այն պատրաստել են Հայաստանի պայծառագույն իրավաբանները, որոնք հաշվի են առել Հայաստանի սահմանադրական պատմությունը:
Կարող եմ ասել, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները սահմանադրական պատմության մասնիկն են: Այս տեքստը հիմնվում է Վենետիկի հանձնաժողովի նախկին և նոր եզրակացությունների վրա: … Ընտրությունը ձերն է, ընտրության օրը՝ այսօր: Ընտրության վերջնական իրավունքը վերապահված է հայ ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով: Ինձ մնում է ընդգծել, որ այս հանրաքվեն պետք է համապատասխանի միջազգային չափանիշին և արտահայտի հայ ժողովրդի իրավական կամքը»:
Նախորդիվ՝
ՕԵԿ-ը դեմ է Սահմանադրության նախագծին. ԱԺ-ում նախագծի քվեարկությունը հետաձգվեց 1 ժամով
Սահամանդրության նախագծում առաջարկություններ են ներկայացրել ՀԱԿ-ից և «Ժառանգություն»-ից. Պողոսյան
Չի կարելի էսպես ձեռ առնել մարդկանց. Բագրատյան
Սահմանադրության նախագծի քվեարկությունը հետաձգելու մասին առաջարկությունը ԱԺ-ում չընդունվեց
Պետք է ցույց տանք զանգվածային անհնազանդություն. Փոստանջյան
Բաղրամյանում առայժմ միայն ոստիկաններն են ( լուսանկար)