Վարդան Այվազյանն ու Լևոն Մարտիրոսյանն ընդամենն ուշացել էին քվեարկությունից. «Առավոտ»
«Առավոտ»-ն անդրադարձել է այն հանգամանքին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը և Վարդան Այվազյանը չեն մասնակցել սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանն ու զրուցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Բաղդասարյանը թերթի հետ զրույցում ասել է, որ նրանց չմասնակցությունը զուտ տեխնիկական խնդիր է` քվեարկությունը տևել է ընդամենը 15 վայրկյան, իսկ Լևոն Մարտիրոսյանը և Վարդան Այվազյանը ուշացումով են մտել դահլիճ:
«Թեպետ նրանք քարտուղարությունում հետո բացատրել են եղելությունը, բայց քվեարկության արդյունքների վրա, դա, բնականաբար, որևէ ազդեցություն չի կարող ունենալ»,-հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան