Goodcountry.org. Միջազգային «Լավ երկրների ինդեքս»-ում Հայաստանը 72-րդն է
«Goodcountry.org» միջազգային վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է այս տարվա «Լավ երկրների ինդեք» վարկանիշային աղյուսակը, որտեղ տարբեր ցուցանիշների համադրման արդյունքում 125 երկրների համար կազմված վարկանիշային հերթականության մեջ Հայաստանը զբաղեցրել է 72-րդ տեղը`առաջ անցնելով Թուրքիայից (79), Իրանից (115), Ադրբեջանից (122), Վրաստանից (77), Ռուսաստանից (95), Բելառուսից (82), Ղազախստանից (80) և Ղրղզստանից (74):
Վարկանիշերի ստեղծման մեթոդաբանության հմքում դրվել են ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների բազաներից վերցված ամփոփ տվյալներ, որոնց ուսումնասիրության արդյունքում գնահատականներ են տրվել դիտարկվող երկրներին գիտության և տեխնոլոգիայի, մշակույթի, խաղաղության ու անվտանգության, համաշխարհային կարգի պահպանման, երկրագնդի և կլիմայի, բարգավաճման և հավասարության, առողջապահության ցուցանիշների համար:
Յուրաքանչյուր բնագավառում համապատասխան երկրին տրված միավորի մեծությունը հակադարձ համեմատական է տվյալ երկրի ներդրած ջանքերին այդ բնագավառի զարգացման և առաջընթացի համար: