ՆԱՏՕ. Ռուսական ռազմական ինքնաթիռի հայտնվելը Թուրքիայում պատահականություն չէ
Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին որևէ իրական բացատրություն չի ներկայացրել Թուրքիայի օդային տարածք ներխուժած իր ռազմական ինքնաթիռի կապակցությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Տեղեկացնում է «BBC»-ին:
«Մեզ չի թվում, թե այս ամենը պատահականություն է, դա օդային տարածքի լուրջ խախտում է, և իրականում հանգստյան օրերին խախտման երկու դեպք է գրանցվել: Սա բերում է այն եզրահանգման, որ ամենևին էլ պատահականություն չէ, որ խախտումը տևական ժամանակ է եղել ի տարբերություն այն բոլոր խախտումների, որոնք մենք արձանագրել են Եվրոպայի այլ երկրներում, այդ իսկ պատճառով էլ մենք դա շատ լուրջ ենք ընդունում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հաղորդվում է, որ այս կապակցությամբ Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը երկրորդ անգամ է կանչվել Թուրքիայի արտգործնախարարություն` դեպքի առնչությամբ բացատրություններ տալու համար: Այս տեղեկատվությունը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Թուրքիայում ռուսական դեսպանության մամուլի հարցերով ատաշեն:
ՆԱՏՕ-ից կոչ են արել Ռուսաստանին ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա լարելու փորձերից` զգուշացնելով, որ այդ ամենը կառույցում լուրջ մտահոգություններ են առաջացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում