Վարչապետը Բելառուսի նորանշանակ դեսպանի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցեր է քննարկել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները և համոզմունք հայտնել, որ դեսպան Նազարուկն իր աշխատանքով կնպաստի քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանը և խորացմանը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իգոր Նազարուկը հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կգործադրի ամեն ջանք՝ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու և երկկողմ կապերն առավել սերտացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների ակտիվացման, առկա ներուժի լիարժեք օգտագործման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում