Ռաքքայի վերջին հայերը հեռացել են Հալեպ և Լաթաքիա
Սիրիայի Ռաքքա քաղաքի վերջին հայերը հեռացել են: Սեպտեմբերի 30-ին Ռաքքայում իրավիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով 5-6 հայ ընտանիք ստիպված հեռացել են Հալեպ և Լաթաքիա: Այս մասին գրում է arevelk.am կայքը:
Ռաքքայում խմելու ջրի, էլեկտրականության հետ կապված խնդիրներ կան, միջքաղաքային հեռախոսակապը, համացանցային կապն ընդհանրապես կտրված են: Հիվանդանոցներում նույնպես խնդիրներ կան, քանի որ տասնյակ բժիշկներ են հեռացել քաղաքից:
Աղբյուրը գրում է, որ ռուսական կործանիչները հարվածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնատեղիներին և քաղաքում տագնապալի իրավիճակ է: Այդ հատվածում գտնվող բնակարաններն ահաբեկիչները գրավել են և կործանիչների հարվածներից խույս տալու համար այդ բնակարաններն օգտագործում են որպես թաքստոցներ: Տեղեկությունների համաձայն, մեծ թվով զինյալ ահաբեկիչներ հեռանում են Իրաք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան