Կարեն Կարապետյանը՝ ՀԷՑ-ը գնելու մասին. «Ժամանակ»
Դեռևս այս տարվա մայիսին «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը նշել էր, թէ «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»:
Արդեն իսկ հայտնի է, որ Ս. Կարապետյանի ընկերությունը գնել է ՀԷՑ-ը, ուստի Կարեն Կարապետյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե ինչու էր ժամանակին հերքում դա:
«Այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ: Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ և բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը»,-պատասխանել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան