«Օրանժ»-ը կգրավադրվի. «Ժողովուրդ»
«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի այդ մարմինը ընկերությանը թույլատրի գրավադրել իր 100 տոկոս բաժնետոսմսերը։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
Ըստ այդմ, ՀԾԿ հանձնաժողովը, հաշվի առնելով նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի 2015-ի սեպտեմբերի 19-ի գրությունները, պատրաստվում է իր համաձայնությունը տալ գործարքին։ Ի դեպ, վերը նշված գրությունների համաձայն, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի «Յուքոմ» ՍՊԸ-ին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերից 20 տոկոսը կգրավադրվի «Արարատբանկում», 51 տոկոսը՝ «Արդշինբանկում», և 29 տոկոսը՝ «Ամերիաբանկում»։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 20-ին ՀԾԿՀ-ն թույլատրեց, որ «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ վաճառել «Յուքոմ»-ին։