ԵՏՄ-ում միասնական արժույթն անխուսափելի է. Գործարար պատգամավոր
«Մենք ո՞նց կարող ենք պրոբլեմ չունենալ, եթե մի փոքր երկիր ենք, բայց չորս հատ վալյուտա ունենք, մի հատ կարո՞ղ եք ինձ բացատրել: Ամերիկայի նման հզոր երկրում մի վալյուտա կա, Գերմանիայի նման հզոր երկրում մի վալյուտա կա, Հայաստանում կա չորս վալյուտա՝ դրամ, ռուսական, դոլար, եվրո», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ):
Panorama.am-ի հարցին, թե պատգամավորն ակնարկում է ԵՏՄ-ի շրջանակներում միասնական արժույթի ներդրմա՞ն մասին, Պետրոսյանը պատասխանեց. «Միասնական արժույթն անխուսափելի ա, ո՞նց ձեզ բացատրեմ: Չի կարող աշխարհում նման բան լինի: Ոնց որ ձմեռը կիսամերկ ման գաս, ասես՝ սենց ման գամ, չմրսեմ: Ռուբլի թող չդնեն անունը, թող անունը դնեն եսիմինչ, թող ձեր անունը դնեն (լրագրողին նկատի ունի-հեղ.) բայց պտի միասնական գումար լինի: Եթե մենք ունենք մեկ միություն, պետք է մեկ միասնական դրամային միավոր լինի: Դու չես կարա վարկդ վերցնես դոլարով, ապրանքդ ծախես ռուսականով, էդ դեպքում վերջում պարտք կմնաս»:
Նրա խոսքով, հայ գործարարները պետք է նոր շուկաներ սկսեն փնտրել:
«Աշխարհում էնքան շուկաներ կան օրինակ՝ Ինդոնեզիայում 2 մլն-անոց շուկա կա, հո մենակ Եվրոպան չի՞: Մենք կամ մեր հարևաններին ենք տեսնում կամ Եվրոպան, ըտենց պետք չի անել: Բիզնեսը միայն մեկ շուկայից պետք ա կախված չլինի»,- հավելեց պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝
Արտահանման ծավալները նվազել են, մթերողները խնդիրներ ունեն. Գործարար պատգամավորը՝ խաղողի մթերման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները