Երթի նպատակն է ուշադրության կենտրոնում պահել արժանապատիվ աշխատանքի կարևորությունը. Անահիտ Ասատրյան (տեսանյութ)
Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը, արձագանքելով Արհմիությունների միջազգային համադաշնության կոչին՝ այսօր դուրս էր եկել խաղաղ երթի «Արժանապատիվ աշխատանք-արժանապատիվ աշխատավարձ» կարգախոսով:
«150 երկրներում բոլոր արհմիությունները և աշխատողների միավորումներն այսօր ակցիաներ են կազմակերպում որի նպատակն է իշխանություններին հիշեցնել և կենտրոնում պահել աշխատողների խնդիրները և արժանապատիվ աշխատանքի կարևորությունը»,-լրագրողների հետ զրույցում նշեց երթին միացած պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Երթը սկսվել է Հանրապետության Հրապարակից և ավարտվեց ՀԱՄԿ-ի շենքի մոտ: Խաղաղ երթի մասին մանրամասները տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան