Միջնորդները խաղողն 80 դրամով գնում են գյուղացուց ու վերավաճառում գործարանին. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող Մասիսի գինու գործարանում մեծ խառնաշփոթ է:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում խաղողի մթերման աժիոտաժը նոր երևույթներ է առաջացրել: Օգտվելով առիթից սկսել են ի հայտ գալ նոր մասնագիտություն ունեցող մարդիկ՝ միջնորդներ, շուկայական բառապաշարով ասած՝ դալալներ: Նրանք գյուղացուց 80 դրամով գնում են խաղողը և ավելի թանկ գնով վաճառում Մասիսի գինու գործարանին: Ըստ թերթի, նրանք գյուղացուն վճարում են այն ժամանակ, երբ ստացած են լինում գործարանի կողմից տրվող գումարը: